Լրահոս

21.12.2016 19:29


1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 3 պատահար

1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 3 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 20-ից 21-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 1 և զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 2, խարդախության 7 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 և գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը