Լրահոս

21.12.2016 19:53


Հեռախոսը գողացել էր թիվ 46 երթուղային ավտոբուսի սրահում

Հեռախոսը գողացել էր թիվ 46 երթուղային ավտոբուսի սրահում

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1991 թ. ծնված Արփինե Խ.-ն և հայտնել, որ բջջային հեռախոսը թիվ 46 երթուղային ավտոբուսի սրահում գողացել են:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Կարո Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը