Լրահոս

21.12.2016 20:25


Երկու հրացան և փամփուշտներ՝ կամավոր

Երկու հրացան և փամփուշտներ՝ կամավոր

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1955 թ. ծնված Դշխուն Ք.-ն և կամավոր հանձնել կարճեցված փողով 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, 7.62 մմ տրամաչափի 31 փամփուշտ` դրանց համար նախատեսված ժապավենով, 5.45 մմ տրամաչափի 104 և 23 մմ տրամաչափի 6 փամփուշտ:

***
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1979 թ. ծնված Կարեն Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

Այս խորագրի վերջին նյութերը