Լրահոս

21.12.2016 14:26


Հրդեհ է բռնկվել Էջմիածնում գտնվող Վաղարշապատի ԲԿ-ի կաթսայատանը

Հրդեհ է բռնկվել Էջմիածնում գտնվող Վաղարշապատի ԲԿ-ի կաթսայատանը

Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.04-ին ԱԻՆ–ում ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան 1 հասցեում գտնվող Վաղարշապատի ԲԿ-ի կաթսայատանը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.15-ին, մարվել՝ 12.41-ին:

Այրվել են կաթսայատան տանիքը՝ մասամբ (մոտ 12 քմ), կաթսայատան (մոտ 20 քմ) ներսում՝ կենցաղային իրեր, էլ.գեներատորը և մալուխներ:

Այս խորագրի վերջին նյութերը