Լրահոս

21.12.2016 14:42


Լոռու մարզում վթարի է ենթարկվել «Հայփոստ»-ի մասնաճյուղի տնօրենը

Լոռու մարզում վթարի է ենթարկվել «Հայփոստ»-ի մասնաճյուղի տնօրենը

Դեկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-22։00-ն ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ, 24-ամյա Արայիկ Գրիգորյանը իր վարած Վազ 2107 մակնիշի 34 PD 858 հմարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Սարամեջ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջի վրայից գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գետում։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Դեպքի վայր ժամանած բժիշկներին վարորդ Ա. Գրիգորյանը հայտնել է, որ ինքը հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ իրեն լավ է զգում։

Վարորդ Ա. Գրիգորյանն աշխատում է «Հայփոստ»-ի Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի մասնաճյուղի տնօրեն։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը