Աշխարհ

21.12.2016 21:55


Սահարայում 37 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է եկել (ֆոտոշարք)

Սահարայում 37 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է եկել (ֆոտոշարք)

Սահարայի անապատը՝ աշխարհի ամենաչոր ու տաք շրջաններից մեկը, սովորաբար համարվում է ամենավերջին վայրը, որտեղ կարելի է ձյուն գտնել։ Վերջիվերջո, այնտեղ 30 ° С տաքություն է։ Սակայն դեպքերի սյուրռեալիստական շրջադարձով՝ անապատի փոքր քաղաքում՝ Ալժիրի Այն Սեֆրայում, կարմիր ավազաբլուրներն անսպասելիորեն ճերմակել են։

Տարօրինակ երևույթը՝ ձյունը անապատում, ցնցել է մարդկանց։ Լուսանկարիչները շտապել են արձանագարել հազվագյուտ երևույթը։

Մոտ մեկ օր մնացած ձյունն արդեն հալվել է։ Վերջին անգամ Ալժիրում ձյուն էր տեղացել 1979–ի փետրվարին։

«boredpanda.com»–ը ներկայացրել է զարմանալի լուսանկարները։

7or.am

rare-snow-sahara-desert-geoff-robinson-5

Այս խորագրի վերջին նյութերը