Լրահոս

21.12.2016 21:38


Ծարավ Աղբյուրի և Աճառյան փողոցների խաչմերուկում բախվել են «ВАЗ 2121»-ը և «ГАЗель»-ը

Ծարավ Աղբյուրի և Աճառյան փողոցների խաչմերուկում բախվել են «ВАЗ 2121»-ը և «ГАЗель»-ը

Դեկտեմբերի 21-ին, ժամը 14.46-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի և Աճառյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ВАЗ 2121» մակնիշի 93 MQ 093 (վարորդ՝ 1993 թ. ծնված Ն. Հ.) և «ГАЗель» մակնիշի 34 RA 631 պետհամարանիշներով (վարորդ՝ 1960 թ. ծնված Ա. Ս.) ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «ВАЗ 2121»-ի վարորդին և ուղևոր՝ 1985 թ. ծնված Շ. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը