Լրահոս

22.12.2016 08:24


«ԹՈՒՄՈ»-ի մոտ «Suzuki swift»-ը բախվել է ծառին

«ԹՈՒՄՈ»-ի մոտ «Suzuki swift»-ը բախվել է ծառին

Դեկտեմբերի 22-ին, ժամը 05.19-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի անվտանգության շինության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Suzuki swift» մակնիշի 35 DT 668 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Մ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մ. Ս.-ը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, այնուհետև շտապօգնության աշխատակիցները նրան տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը:

Այս խորագրի վերջին նյութերը