Լրահոս

22.12.2016 08:27


Հրդեհ է բռնկվել Վանաձորի հանրակացարանային շենքին հարակից վագոն-տնակում

Հրդեհ է բռնկվել Վանաձորի հանրակացարանային շենքին հարակից վագոն-տնակում

Դեկտեմբերի 22-ին, ժամը 02.10-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 12 հանրակացարանային շենքին հարակից վագոն-տնակում։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.36-ին, մարվել՝ 04.20-ին։ Ամբողջությամբ այրվել է չբնակեցված վագոն-տնակը (մոտ 30 ք.մ):

Այս խորագրի վերջին նյութերը