Լրահոս

22.12.2016 08:46


Թեղուտի մոտ «Mercedes»-ը կախվել է դեպի Աղստև գետը

Թեղուտի մոտ «Mercedes»-ը կախվել է դեպի Աղստև գետը

Դեկտեմբերի 22-ին, ժամը 00.38-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը, տուժածներ չկան․ անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 17-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 01 ON 020 պ/հ (վարորդ՝ Մ. Օ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի Աղստև գետը. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկաքրարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը։

Այս խորագրի վերջին նյութերը