Լրահոս

22.12.2016 11:54


11 ֆուտբոլային իրադարձություն, որով կհիշենք 2016 թվականը. ՄԱՍ III (տեսանյութ)

11 ֆուտբոլային իրադարձություն, որով կհիշենք 2016 թվականը. ՄԱՍ III (տեսանյութ)

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է ներկայացնել իրադարձություններ, որոնք ամենակարևորն է համարում հայկական ֆուտբոլի համար անցնող տարում: ՀՖՖ–ն արդեն ներկայացրել է իրադարձություններից առաջինը և երկրորդը, իսկ այժմ ներկայացրել է երրորդը:

3. Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»

2016 թ. հուլիսի 6-ին վերջապես տեղի ունեցավ այն, ինչի մասին այդքան խոսում էին նախորդ ամիսների ընթացքում: Դորտմունդի «Բորուսիայում» երեք մրցաշրջան անցկացնելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Հենրիխը կնքեց 4-ամյա պայմանագիր «Յունյաթեդի» հետ` պայմանագրի ժամկետը հետագայում երկարաձգելու պայմանով:

«Ես շատ հպարտ եմ, որ միացել եմ «Մանչեսթեր Յունաթեդին»: Իմ երազանքը իրականցվել է: Ես ոգևորված եմ, որ կխաղամ այսպիսի հարուստ պատմություն ունեցող թիմում և հուսով որ երկար կմնամ այստեղ: Ես շնորհակալ եմ ակումբին և Ժոզե Մոուրինյոին, որ հավատացին իմ ուժերին: Համոզված եմ, որ խաղալով այսպիսի ակումբի կազմում, ես լավագույն կերպով կհարգեմ իմ հայրիկի հիշատակը, իր նպատակամղվածության և ոգևորության համար, որը նա հաղորդեց ինձ»,- սրանք Հենրիխ Մխիթարյանի առաջին խոսքերն էին պայմանագիրը ստորագրելուց հետո:

«Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով հաջողությամբ խաղում է թե ակումբում, և թե հավաքականում: Նա շատ լավ թիմային խաղացող է, լավ որակներով, խաղի տեսությամբ և գոլային հոտառությամբ: Ես ուրախ եմ որ նա ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը»: Համոզված եմ որ նա շատ շուտով կուժեղացնի թիմի հաղը, քանի որ իր խաղաոճը շատ հարմար է Պրեմիեր լիգայի համար: Անհամբերությամբ սպասում եմ Հենրիխի հետ աշխատելուն», - պայմանագրի ստորագրումից հետո ասաց Ժոզե Մոուրինյոն:

Այս խորագրի վերջին նյութերը