Լրահոս

29.12.2009 11:01


«Որպես հանձնաժողովի նախագահ՝ բացիկ կուղարկեմ երկրի նախագահին». Նաիրա Զոհրաբյան

«Որպես հանձնաժողովի նախագահ՝ բացիկ կուղարկեմ երկրի նախագահին». Նաիրա Զոհրաբյան

-Ինչպես բոլոր Նոր տարիները, այս տարի ևս ես դիմավորելու եմ Երևանում՝ իմ տանը, իմ ընտանիքում, որովհետև ընդհանրապես չեմ սիրում Նոր տարվա օրն անցկացնել տանից դուրս,-«7օր»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Հարցին, թե երկրի նախագահին ու վարչապետին տիկին Զոհրաբյանն ինչ-որ նվեր մատուցո՞ւմ է, նա պատասխանել է.

-Որպես հանձնաժողովի նախագահ՝ բացիկ կուղարկեմ երկրի նախագահին։ Նոր տարին ես համարում եմ ընտանեկան տոն։ Նվերներ մատուցելու եմ մայրիկիս, աղջկաս։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը