Լրահոս

23.12.2016 08:00


Վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում

Վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում

Դեկտեմբերի 23-ին, ժամը 02.45-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 14 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վերելակից անվնաս դուրս են բերել Հ. Հ.-ին:

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ Խաղաղ-Դոնի փողոցի թիվ 1 շենքի 12-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

Այս խորագրի վերջին նյութերը