Լրահոս

23.12.2016 08:20


Վանաձորից Վրաստան տանող ճանապարհին՝ թունելում, Վրաստանի քաղաքացիների մեքենան արգելափակվել է

Վանաձորից Վրաստան տանող ճանապարհին՝ թունելում, Վրաստանի քաղաքացիների մեքենան արգելափակվել է

Դեկտեմբերի 23-ին, ժամը 03.13-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վանաձորից Վրաստանի Հանրապետություն տանող ճանապարհին՝ թունելում, Վրաստանի Հանրապետության քաղաքացիներն ավտոմեքենայով մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի, «FF722GG» պ/հ (վարորդ՝ Ա. Կ. 1993 թ. ծնված) ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը:

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան և ուղեկցել հրշեջ փրկարարական ջոկատ:

Այս խորագրի վերջին նյութերը