Լրահոս

23.12.2016 10:58


Ինչ անել սննդային թունավորումներից և աղիքային վարակներից խուսափելու համար

Ինչ անել սննդային թունավորումներից և աղիքային վարակներից խուսափելու համար

Սննդային թունավորումների և աղիքային վարակների կանխարգելումը սկսվում է մթերքի ձեռք բերման գործընթացից: Տոնական օրերին չհիվանդանալու համար անհրաժեշտ է՝

գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից,

գնել թարմ, չվնասված մթերք,

 աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները

 գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,

 նախապատվությունը տալ անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներին, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն,

 չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,

 իսկ եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք են բերվել խանութներից, ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին։

ՀՀ ԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը