Լրահոս

23.12.2016 11:00


Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում և Մերձավանում

Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում և Մերձավանում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11.00-18.00–ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝

1. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 5-ից-18-րդ փողոցների` իրենց նրբանցքներով և փակուղիներով, 2. Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 4-րդ փողոցի, թիվ 15166 զորամասի, ավազի հանքի, Պետգույքի կառավարման վարչության ՊՈԱԿ-ի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը