Լրահոս

23.12.2016 14:19


«Փոքր Մհեր» կրթահամալիրում արձանագրված խախտումերի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում (տեսանյութ)

«Փոքր Մհեր» կրթահամալիրում արձանագրված խախտումերի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում (տեսանյութ)

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է «Փոքր Մհեր» կրթահամալիրում արձանագրված խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները: ՀՀ գխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրությունների շրջանակներում գրություններ են ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, պահանջվել համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն:

Ուսումնասիրության արդյունքները ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը