Լրահոս

23.12.2016 14:44


Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ–տեղ մերկասառույց է

Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ–տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Երևան - Գառնի, Ապարանի, Աշոցքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի ավտոճանապարհներին, Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ – տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը