Լրահոս

23.12.2016 16:08


Ողբերգական դեպք. Դդմաշեն գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր

Ողբերգական դեպք. Դդմաշեն գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր

Դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Դդմաշեն գյուղի 9-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են դիեր։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը կից օժանդակ շինության սենյակում հայտնաբերել են 79-ամյա Երվանդ Խաչատրյանի և 81-ամյա Շուշանիկ Խաչատրյանի դիերը։ Կինը եղել է բազմոցին պառկած, իսկ ամուսինը՝ գետնին բերանքսիվայր ընկած։ Տան զննությամբ պարզվել է, որ նույն սենյակում գազատար խողովակից ռետինե խողովակներով միացված է ինքնաշեն գազի սարքավորում, վրան՝ ալյումինե կաթսա, իսկ մեջը կան այրված սննդի մնացորդներ և չի բացառվում, որ ամուսինները ծխախեղդ են եղել։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը