Լրահոս

23.12.2016 21:15


1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 4 պատահար

1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 4 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման և զենք-զինամթերքի առգրավվման 1-ական դեպք:
Բացահայտվել է գողության 9, կողոպուտի և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը