Ալիև. «2010-ի հետ կապված որոշակի լավատեսություն կա»
Ամփոփելով տարին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Մասնավորապես նա ասել է.
-Որոշ հարցերում մեր և հայկական կողմի տեսակետները մոտենում են, որոշ հարցերում՝ ոչ։ Այդ իսկ պատճառով կարգավորման առումով ես այս տարին կբնութագրեի դրական, սակայն նվազ դրական, քան այն կարող էր լինել, որովհետև դեռ 2008-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցություններ էին անցկացվել, և հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ համատեղ հռչակագիր էր ստորագրվել, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից։ Այնտեղ հստակ որոշված էր, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային սկզբունքներին ու նորմերին և միջազգային կազմակերպությունների որոշումներին ու բանաձևերին համաձայն։ 2010-ի հետ կապված որոշակի լավատեսություն կա՝ պայմանավորված այն բանի հետ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը դարձել է առաջնային միջազգային օրակարգում։ Շատերին (նրանց համար, ովքեր մինչև վերջ չէին հասկանում) հասկանալի դարձավ, որ առանց հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման՝ տարածաշրջանային որևէ այլ խնդիր լուծել չի հաջողվի։

Ըստ «Bakililar.az»-ի