Լրահոս

24.12.2016 08:07


Դեկտեմբերի 25-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

Դեկտեմբերի 25-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

Երեւանի քաղաքապետարանի եւ «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի հետ համատեղ կազմակերպած «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 09:45-ից մինչև 11:00-ն մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթեւեկությունը:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն, մասնավորապես, Հանրապետության, Ստ. Շահումյանի եւ Սախարովի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին, Աբովյան փողոցները: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը