Լրահոս

06.11.2010 12:01


Շվեյցարիայի նախագահը կարծում է, որ հայ–թրքական գործընթացը կշարունակվի

Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյտարդը «Today's Zaman» թերթի համար մեկնաբանել է հայ-թրքական հրաբերությունների կարգավորման գործընթացի շարունակության հավանականությունը։

Նա ասել է, թե հայ-թրքական հարաբերությունների կարգավորման  գործընթացն ապագա ունի։

Շվեյացարիայի նախագահի խոսքերով՝ Հայաստանն ու Թուրքիան երբեք նույնական մոտեցումներ չեն ունենա անցյալի վերաբերյալ, և երկու կողմերն էլ տարբեր կերպ են մեկնաբանելու 1915թ. ցեղասպանության փաստը։ Բայց միևնույն ժամանակ Լոյտարդը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կկարգավորվեն, չնայած որ դա երկար ժամանակ կպահանջի։

Պատասխանելով այն հարցին, թե շարունակո՞ւմ են արդյոք Երևանն ու Անկարան շփումները, չնայած սառեցված հարաբերություններին՝ Շվեյցարիայի նախագահն ասել է, թե հարյուրամյակների ընթացքում  կողմերը միշտ էլ հարաբերվել են։

-Դա երկու երկրների քաղաքական կամքից է կախված։ Երկու երկրներն էլ ունեն անհրաժեշտ քաղաքական կամք՝ գործընթացը ավարտին հասցնելու համար։ Երբեմն այնքան էլ կարևոր չէ, թե որքան արագ է  ընթանում գործընթացը,-ասել  է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը