Լրահոս

24.12.2016 09:07


«Հայ Փոստ»-ի պահակակետում հրդեհ է բռնկվել

«Հայ Փոստ»-ի պահակակետում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 23-ին, ժամը 20.39-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալեք Մանուկյան 1-ին նրբանցքում գտնվող «Հայ Փոստ»-ի բաժանմունքի պահակակետում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի 1-ին նրբանցքի թիվ 1 հասցեում գտնվող «Հայ Փոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի պահակակետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.07-ին, մարվել՝ 21.21-ին:

Այրվել է սենյակը՝ գույքով (մոտ 5 քմ), տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը