Լրահոս

24.12.2016 09:11


Րաֆֆու փողոցում՝ մրգի շուկայի տարածքում, այրվել է մրգով բարձված ավտոմեքենա

Րաֆֆու փողոցում՝ մրգի շուկայի տարածքում, այրվել է մրգով բարձված ավտոմեքենա

Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.04-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում՝ մրգի շուկայի տարածքում, այրվում է մրգով բարձված բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.34-ին, մարվել՝ 04.12-ին:

Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի GO NK-930-NK պետհամարանիշով (վարորդ՝ Լ. Ղ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենան և մոտակայքում կայանված «Ford Transit» մակնիշի 34 SC 177 պետհամարանիշով (վարորդի տվյալները պարզել չի հաջողվել) ավտոմեքենայի սրահը՝ մասնակի:

Այս խորագրի վերջին նյութերը