Լրահոս

24.12.2016 10:01


Որոշ ավտոճանապարհների մերկասառույց է

Որոշ ավտոճանապարհների մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին` ժամը 09:30-ի դրությամբ՝ Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թումանյանի, Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը