Լրահոս

24.12.2016 15:11


Ողջաբերդ գյուղի գերեզմանատան մոտ «Kia Rio»–ն արգելափակվել է ձյան մեջ

Ողջաբերդ գյուղի գերեզմանատան մոտ «Kia Rio»–ն արգելափակվել է ձյան մեջ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 02.08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Kia Rio» մակնիշի 34 DZ 582 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Բ.) ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը