Լրահոս

24.12.2016 15:55


Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին «Mercedes»–ը հայտնվել է ձորակում

Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին «Mercedes»–ը հայտնվել է ձորակում

Դեկտեմբերի 23-ին, ժամը 20.39-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 12-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի 34 QV 889 պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 8 մ) և սահել հարակից ձորակը:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից:

Այս խորագրի վերջին նյութերը