Լրահոս

24.12.2016 17:19


Ձյան մեջ արգելափակվել են ավտոմեքենաներ

Ձյան մեջ արգելափակվել են ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.17-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանցիկ թունելում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան գետն անցնելիս արգելափակվել է ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի 34 VO 813 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Հ.) դուրս են բերել գետից:

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 16.16-ին տեղեկություն է ստացվել, որ Ամբերդ գնացող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհի 10-րդ կմ-ից «Mercedes GL 500» մակնիշի 158 DO 6377 RUS պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (2 ուղևոր):

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 13.11-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սիփան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ալագյազ-Սիփան ավտոճանապարհի 1-ին կմ-ից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C200» մակնիշի 34 ZP 736 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 03.13-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորից Վրաստանի Հանրապետություն տանող ճանապարհին՝ թունելում, Վրաստանի Հանրապետության քաղաքացիներն ավտոմեքենայով մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի, «FF722GG» պ/հ (վարորդ՝ Ա. Կ. 1993 թ. ծնված) ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը:

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան և ուղեկցել հրշեջ փրկարարական ջոկատ:

Այս խորագրի վերջին նյութերը