Լրահոս

24.12.2016 11:22


Երևանում 24-ամյա և 31-ամյա երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մեկը մահացել է

Երևանում 24-ամյա և 31-ամյա երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մեկը մահացել է

shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 24-ամյա Մհեր Հովհաննիսյանը։

Դեկտեմբերի 22-ին Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 18 հասցեի մոտից նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել Մ. Հովհաննիսյանն ու 31-ամյա Ահարոն Ասիրյանը։ Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով իրավապահները որոնում են 28-ամյա Ալեք Յաղուբյանին, ով նախկինում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ռուսաստանի Դաշնությունում դատապարտվել էր։

Կայքի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ մահացածը, ով մասնագիտությամբ ոսկերիչ էր, Viber-ով SMS հաղորդագրություն է ուղարկել կասկածյալ Ա. Յաղուբյանի մորը։ Վերջինս տեսել է այդ հաղորդագրութունը և հանդիպման է կանչել սպանվածին ու վիրավորին, որից հետո եղել է այն, ինչ եղել է։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը