Լրահոս

24.12.2016 11:31


Արարատ գյուղում ընտանիքի 5 անդամներ, որոնց թվում՝ մանկահասակ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

Արարատ գյուղում ընտանիքի 5 անդամներ, որոնց թվում՝ մանկահասակ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

Քիչ առաջ Արարատի բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, նրանք են՝ Արարատի մարզի Արարատ գյուղի Խնկո Ապոր փողոցի փողոցի 17 տան բնակիչներ, 76-ամյա Մարինկա Մարկոսյանը, 31-ամյա Ալինա Անտոնյանը, 51-ամյա Անժելա Մարկոսյանը, 9-ամյա Կարո Ստեփանյանը և 11-ամյա Վազգեն Ստեփանյանը։ Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել թունավորման ախտանիշներով։

Թե ինչն է եղել թունավորման պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննությունների արդյունքները հայտնի լինելուց հետո։ Նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը