Լրահոս

24.12.2016 12:15


11 ֆուտբոլային իրադարձություն, որով կհիշենք 2016 թվականը. ՄԱՍ VII

11 ֆուտբոլային իրադարձություն, որով կհիշենք 2016 թվականը. ՄԱՍ VII

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է ներկայացնել անցնող տարվա ֆուտբոլային կարևորագույն իրադարձությունները:

7. Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն առաջին անգամ դուրս եկավ էլիտ ռաունդ

Նոյեմբերի 1-ից 6-ը Իսրայելում անցկացվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարը: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի մրցակիցներն էին Լեհաստանի, Իսրայելի և Իսլանդիայի հավաքականները: Առաջին տուրում Արթուր Ոսկանյանի սաները կարողացան ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը Լեհաստանի հավաքականի հետ: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Արսեն Եղիազարյանը: Երկրորդ տուրում մեր ֆուտբոլիստները պարտվեցին Իսրայելի ընտրանուն 0:2 հաշվով: Վերջին տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Մարտին Գրիգորյանի գոլի և Գերման Կուրբաշյանի դուբլի շնորհիվ 3:2 հաշվով հաղթեց Իսլանդիայի ընտրանուն: Հայաստանի մինչև 17 տարեկանենրի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կարողացավ հաղթահարել ընտրական փուլի արգելքը և դուրս եկավ էլիտ ռաունդ, որտեղ արդեն 2017 թ. մարտին ուժերը կչափի Գերմանիայի, Թուրքիայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը