Աշխարհ

25.12.2016 08:26


Այսօր կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ ծնունդը

Այսօր կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ ծնունդը

Սուրբ ծնունդը քրիստոնեական ամենակարևոր տոներից է։ Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի, Աֆրիկայի և Ասիայի որոշ երկրների կաթոլիկներն ու բողոքականները, ինչպես նաև որոշ ուղղափառ քրիստոնյաներ այս տոնը նշում են դեկտեմբերի 25-ին։

Սուրբ ծնունդը ամենահանդիսավոր կաթոլիկական տոնն է, որը նվիրված է Հիսուս Քրիստոսի ծննդյանը։

Սուրբ ծննդի տոները շարունակվում են ութ օր՝ դեկտեմբերի 25-ից հունվարի 1-ը։ Բոլոր տոնական պատարագների ընթաքցքում հոգևորականությունը հագնում է տոնական սպիտակ զգեստներ։

Տոնի հատկանշական տարրերից մեկը տանը զարդարված եղևնու տեղադրումն է։ Այս ավանդույթը ծագել է գերմանական ժողովուրդների մոտ, որտեղ եղևնին կյանքի և պտղաբերության խորհրդանիշ էր։ Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայում, քրիստոնեության տարածումից հետո, զարդարված տոնածառը ստանում է նոր իմաստ՝ այն սկսեցին տանը տեղադրել դեկտեմբերի 24-ին, երբ, ըստ արևմտյան ավանդության, նշվում է Ադամի և Եվայի տոնը։ Այժմ եղևնին խորհրդանշում է Եդեմական ծառը և հավերժ կյանքը։

Ըստ ավանդության՝ այս օրն ընդունված է ամբողջ ընտանիքով հավաքվել տոնական սեղանի շուրջը և միմյանց նվերներ մատուցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը