Լրահոս

24.12.2016 20:44


Ներկայացել է տարադրամի փոխանակման կետի գողության գործով 2-րդ մասնակիցը (լուսանկար)

Ներկայացել է տարադրամի փոխանակման կետի գողության գործով 2-րդ մասնակիցը (լուսանկար)

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 9-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ անհայտ անձը հարվածել էր աշխատակցուհու գլխին և ձեռքից բացահայտ հափշտակելով պարկը, որի մեջ եղել էր 7.000.000 դրամին համարժեք գումար, դիմել էր փախուստի:

Ոստիկանության քրեական հետախուզութայն գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով դեկտեմբերի 22-ին՝ ժամը 6-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման էր ենթարկվել 1986 թ. ծնված Ալբերտ Վանյանը:
Ձեռնարկված հետագա միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19.30-ին, բաժին է ներկայացել կողոպուտը կատարած Ալբերտ Վանյանի հանցընկերը՝ 1990 թ. ծնված Ալբերտ Աղաջանյանը, ներկայացրել հափշտակված գումարը և տվել խոստովանական ցուցմունք:
Ալբերտ Վանյանը և Ալբերտ Աղաջանյանը ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը