Լրահոս

06.11.2010 14:06


«Google Map»–ի սխալը կարող էր Նիկարագուայի և Կոստա-Ռիկայի միջև պատերազմ սկսելու պատճառ դառնալ

Ինչպես հաղորդում է «La Nation» լրատվական գործակալությունը, «Google Map»-ի ծառայության սխալի պատճառով երեկ կարող էր պատերազմ սկսվել Կենտրոնական Ամերիկայի երկու երկրների՝  Նիկարագուայի և Կոստա-Ռիկայի միջև:

Նիկարագուայի բանակի հրամանատարներից մեկը, հիմնվելով «Google Map»-ի տվյալների վրա, իր զորքերը մտցրել է հարևան Կոստա-Ռիկայի տարածք և տեղակայել Կալերո կղզում՝ ճամբար խփել, աղտոտվածությունից մաքրել գետը, կողքի անտառից ծառեր հատել:

Հենց այդ պահին կղզուն են մոտեցել նաև Կոստա-Ռիկայի զորքերը, որոնք պահանջել են հեռանալ կղզուց: Միայն երկու երկրների բարձրագույն ղեկավարությունների բանակցություններից հետո է հնարավոր դարձել խուսափել արյունահեղությունից:

Կենտրոնական Ամերիկայում «Google» ընկերության ներկայացուցիչը չի կարողացել բացատրել, թե ինչու է «Google Map»-ում նման սխալ քարտեզ  տեղակայված:


 

Այս խորագրի վերջին նյութերը