Օլանդն Ալիևին հիշեցրել է ԼՂ հակամարտության կայուն լուծում գտնելու մասին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է.
«Հարգելի՛ պարոն նախագահ, փոխանցում եմ անկեղծ շնորհավորանքներս հոբելյանի առթիվ, մաղթում քաջ առողջություն և հաջողություններ բարձր պետական գործունեությունում։ Օգտվելով այս բարենպաստ հնարավորությունից՝ ուրախ եմ ընդգծել մեր խորացող և զարգացող երկկողմ կապերի կարևորությունը։ Ես ուրախ եմ նաև հիանալի նվաճումների համար։ Դրա օրինակներից մեկն է հանդիսանում Ձեր բարձր հովանու ներքո այս տարվա սեպտեմբերի 15-ին Բաքվում ֆրանս-ադրբեջանական համալսարանի բացումը։ Ավարտին ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունը հրավիրում եմ Ֆրանսիայի և անձամբ իմ պարտավորության առկայության վրա՝ բանակցային ուղով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կայուն լուծում գտնելու գործում»։

7or.am