Լրահոս

24.12.2016 20:39


Գորիս–Կապան ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է

Գորիս–Կապան ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 247-րդ կմ-ում՝ Գորիս - Կապան հատվածում, տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են:

Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը դեկտեմբերի 24-ին` ժամը 20:00-ի դրությամբ, երկկողմանի երթևեկելի է:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը