2009թ. նոյեմբերի 28-ին կայացած Հայաստանի հանրապետական կուսակցության 12-րդ համագումարում «7օր»-ը ՀՀԿ-ում նոր-նոր անդամագրված նախարարներից, այդ թվում նաև Ֆինանսների նախարար ՏիգրանԴավթյանից հետաքրքրվել էր՝ գիտե՞ն, թեԳարեգինՆժդեհիիրականանուն, ազգանուննինչէ։
-Երևիչէ: ԳարեգինՆժդեհ,- պատասխանել էր նա։
Ավելին, համագումարին ներկա և այդ տեսարանին անձամբ ականատես դարձած ՀՀ կրթությանևգիտությաննախարար Արմեն Աշոտյանը «7օր»-ին ասել էր, որ Գարեգին Նժդեհի իրական անուն, ազգանունը թեև որպես Կրթությանևգիտությաննախարար չի կարող հուշել, քանի որ հուշարարությունը չի խրախուսում, սակայն խոստացել էր ՀՀԿ նորելուկներին օգնել այդ հարցում։ Իր հերթին «7օր»-ն էլ իր հրապարակման մեջ(Տե՛ս ավելի մանրամասն) տեղեկացրել էր, որՀՀԿ-ականների գաղափարական հոր՝ Գարեգին Նժդեհի իրական անուն, ազգանունը ԳարեգինՏեր-Հարությունյանէ։
Ողիղ մեկ ամիս հետո «7օր»-ը Ֆինանսների նախարարից կրկին հետաքրքվել է, թե գոնե այժմ արդեն սովորե՞լ է Գարեգին Նժդեհի իրական անուն, ազգանունը։ Հարց ու պատասխանը ներկայացնում ենք բառացի.
-Կարծում եմ՝ դա չի ամենաէականը ձեր հարցերի կամ էության մեջ։ Կարևորը, որ Հանրապետական կուսակցությունը հանդիսանում է կուսակցություն, որ արդեն 10 տարի ես այդ կուսակցության հետ աշխատում եմ անմիջապես, և ինձ համար նույնիսկ տարօրինակ է, որ չի նկատվում, որ Հանրապետական... ես հո մենակ 2 տարվա նախարար չեմ, ես 8 տարվա էլ փոխնախարար եմ և այն նախարարությունում եմ աշխատել, որի ղեկավարը միշտ եղել է Հանրապետական կուսակցություն և Հանրապետական կուսակցության հետ ես ... այսինքն, փաստացի իրավիճակը, որ կար, իրավական լուծում ստացավ համագումարում, և ոչ մի անակնկալ բան ինձ համար էլ նույնիսկ տեղի չունեցավ։
-Պարո՛ն Դավթյան, կրկնեմ հարցը՝ հիմա գիտե՞ք Գարեգին Նժդեհի իրական անուն, ազգանունը, թե՞ չգիտեք։
-(ծիծաղում է) Գիտե՛մ։
-Ուրեմն ասե՛ք։
-Գարեգին անունով... Գարեգին։
-Նրա ո՞ր ստեղծագործությունն եք կարդացել։
-Ստեղծագործությո՞ւն (մտածում է), էս քանի օրը չեմ կարդացել։
ՀՀ ֆինանսների նախարարն այդպես էլ չի սովորել…
2009թ. նոյեմբերի 28-ին կայացած Հայաստանի հանրապետական կուսակցության 12-րդ համագումարում «7օր»-ը ՀՀԿ-ում նոր-նոր անդամագրված նախարարներից, այդ թվում նաև Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանից հետաքրքրվել էր՝ գիտե՞ն, թե Գարեգին Նժդեհի իրական անուն, ազգանունն ինչ է։
-Երևի չէ: Գարեգին Նժդեհ,- պատասխանել էր նա։
Ավելին, համագումարին ներկա և այդ տեսարանին անձամբ ականատես դարձած ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «7օր»-ին ասել էր, որ Գարեգին Նժդեհի իրական անուն, ազգանունը թեև որպես Կրթության և գիտության նախարար չի կարող հուշել, քանի որ հուշարարությունը չի խրախուսում, սակայն խոստացել էր ՀՀԿ նորելուկներին օգնել այդ հարցում։ Իր հերթին «7օր»-ն էլ իր հրապարակման մեջ(Տե՛ս ավելի մանրամասն) տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ականների գաղափարական հոր՝ Գարեգին Նժդեհի իրական անուն, ազգանունը Գարեգին Տեր-Հարությունյան է։
Ողիղ մեկ ամիս հետո «7օր»-ը Ֆինանսների նախարարից կրկին հետաքրքվել է, թե գոնե այժմ արդեն սովորե՞լ է Գարեգին Նժդեհի իրական անուն, ազգանունը։ Հարց ու պատասխանը ներկայացնում ենք բառացի.
-Կարծում եմ՝ դա չի ամենաէականը ձեր հարցերի կամ էության մեջ։ Կարևորը, որ Հանրապետական կուսակցությունը հանդիսանում է կուսակցություն, որ արդեն 10 տարի ես այդ կուսակցության հետ աշխատում եմ անմիջապես, և ինձ համար նույնիսկ տարօրինակ է, որ չի նկատվում, որ Հանրապետական... ես հո մենակ 2 տարվա նախարար չեմ, ես 8 տարվա էլ փոխնախարար եմ և այն նախարարությունում եմ աշխատել, որի ղեկավարը միշտ եղել է Հանրապետական կուսակցություն և Հանրապետական կուսակցության հետ ես ... այսինքն, փաստացի իրավիճակը, որ կար, իրավական լուծում ստացավ համագումարում, և ոչ մի անակնկալ բան ինձ համար էլ նույնիսկ տեղի չունեցավ։
-Պարո՛ն Դավթյան, կրկնեմ հարցը՝ հիմա գիտե՞ք Գարեգին Նժդեհի իրական անուն, ազգանունը, թե՞ չգիտեք։
-(ծիծաղում է) Գիտե՛մ։
-Ուրեմն ասե՛ք։
-Գարեգին անունով... Գարեգին։
-Նրա ո՞ր ստեղծագործությունն եք կարդացել։
-Ստեղծագործությո՞ւն (մտածում է), էս քանի օրը չեմ կարդացել։
-Ընդհանրապես ո՞րն եք կարդացել։
-Ընդհանրապես էլ չեմ կարդացել։
-Իր ստեղծագործություններից չեք կարդացե՞լ։
-Չէ՛։
7or.am