Աշխարհ

24.12.2016 21:29


«Իսլամական պետության» ձեռքում Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող կա․ Թուրքիայի ՊՆ

«Իսլամական պետության» ձեռքում Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող կա․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ այս պահի դրությամբ «Իսլամական պետության» ձեռքում Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող կա։ Այս մասին գրրում է razm.info-ն։

Սակայն Ըշըքը չի խոսել ողջակիզված 2 զինծառայողի մասին՝ նշելով, որ գերի վերցված զինծառայողների մասին հստակ տվյալներ չկան։

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարությունը կատարել է այն բանից հետո, երբ ԻՊ-ն տեսանյութ տարածեց, որտեղ երևում էր ինչպես են իսլամական զինյալները ողջակիզում Թուրքիայի ԶՈւ երկու զինծառայողի։

Այս միջադեպի հետ կապված թուրքական կողմը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացրել։

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը