Լրահոս

06.11.2010 14:39


Ի՞նչ ազդեցություն է ունեցել համաշխարհային ճգնաժամը ՀՀ բնակչության վրա

Ի՞նչ ազդեցություն է ունեցել համաշխարհային ճգնաժամը ՀՀ բնակչության վրա

«Սոցիոմետր» ՀԿ-ն հոկտեմբերին հարցում է անցկացրել' բնկաչության կացության վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության վերաբերյալ հասարակական կարծիքը պարզելու նպատակով։ Հարցմանը մասնակցելուն անհրաժեշտ 1650 չափահաս բնակիչ գտնելու համար առաջարկվել է 2780 հոգի։ Ըստ հարցման արդյունքների՝ սոցիալ-քաղաքական իրադարձությունների նկատմամբ հետաքրքրությունը պահպանում է բնակչության մոտ 60%-ը։

Հարցման արդյունքները ներկայացրել է ՀԿ-ի նախագահ Ահարոն Ադիբեկյանը։ Այսպիսիով, համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանի, մարզի, համայնքի և ընտանիքի կացության վրա ազդել է հետևյալ կերպ. անփոփոխ լավ է 22,1%-ի համար, անփոփոխ վատ է 25,1%-ի համար և ավելի է վատացել 45,5%-ի համար։ Նախաճգնաժամային շրջանի համեմատ բարվոք կացություն ունեցող ընտանիքների քանակը կրճատվել է մոտ 2 անգամ։ Նույնքան ավելացել է ոչ բարվոք կացության տեր ընտանիքների թիվը։

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները հիմնականում ազդել են. ընտանիքի անդամների արտագաղթի վրա՝ 14,5%, աշխատանքի կորստի՝ 16,1%, բիզնեսի կորստի՝ 2,7%, ստիպված պարտքեր են կուտակել՝ 25,4% և այլն։

Ճգնաժամի մեղմացմանն ուղղված Կառավարության ձեռնարկումների վերաբերյալ գնահատականներն այսպիսին են՝ միանշանակ արդյունավետ և դրական՝ 33,5%, ավելի շուտ բացասական և վնասակար՝ 59,5%։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը