Լրահոս

25.12.2016 11:47


Էրդողանը թան է խմել և նյարդայնացրել ընդդիմադիրներին

Էրդողանը թան է խմել և նյարդայնացրել ընդդիմադիրներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջոցառման ժամանակ իր ելույթի ընթացքում թան է խմել։ Սա նյարդայնացրել է ընդդիմադիրներին։ Մասնավորապես, «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Այքութ Էրդողդուն հայտարարել է․ «Սիրիայում 18 թուրք զինվոր է սպանվել, որոնցից 2–ին ողջակիզել են։ Այս իրավիճակում թանի մասին մտածելը եթե անգրագիտություն չէ, ապա դավաճանություն է»։

Նշենք, որ ինչպես հաղորդում է Cumhuriyet–ը, ելույթի ընթացքում Էրդողանը թան է խնդրել՝ նշելով. «Երբ ասացի, թե թանը մեր ազգային ըմպելիքն է, ամիսներով խոսեցին այդ թեմայով։ Ձեր թույլտվությամբ մի քանի կում թան խմեմ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը