Լրահոս

25.12.2016 12:28


Բեռնատարը բախվել է բետոնե պատնեշին, վնասել է բաքը և ամբողջ դիզվառելիքը թափվել է ճանապարհի երթևեկելի հատված

Բեռնատարը բախվել է բետոնե պատնեշին, վնասել է բաքը և ամբողջ դիզվառելիքը թափվել է ճանապարհի երթևեկելի հատված

Դեկտեմբերի 24-ին, ժամը 23.15-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բեռնատար մեքենան բախվել է բետոնե պատնեշին, վնասել է բաքը և ամբողջ դիզվառելիքը թափվել է ճանապարհի երթևեկելի հատված. ճանապարհահատվածի մաքրման համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի 015TXA05 պետհամարանիշով կցորդիչով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Կ.) բախվել է ճանապարհատվածի մոտակա արգելապատնեշին և վնասել է բաքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը