Լրահոս

25.12.2016 13:57


Սերժ Սարգսյանը ցավակցել է Վլադիմիր Պուտինին

Սերժ Սարգսյանը ցավակցել է Վլադիմիր Պուտինին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ադլերից Լաթաքիա ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

«Իմ խորին ցավակցությունները, զորակցության և կարեկցանքի խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Ռուսաստանի ամբողջ եղբայրական ժողովրդին: Մաղթում եմ տոկունություն և արիություն` հաղթահարելու համար այս ողբերգությունը»,-ասված է ցավակցական հեռագրում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը