Տեսանյութ է հրապարակվել Տու-154 ինքնաթիռի կործանման վայրից
Համացանցում տեսանյութ է հայտնվել Սոչիի շրջանում ՌԴ ՊՆ Տու-154 ինքնաթիռի կործանման վայրից: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, տեսանյութում որոնողափրկարարական աշխատանքների կադրերն են:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան ռադարներից անհետացել էր Տու-154-ը։ Այն Ադլերի օդանավակայանից պլանային թռիչք էր կատարում դեպի Լաթաքիա: Ինքնաթիռում 84 ուղևոր և անձնակազմի 8 անդամներ կային՝ զինծառայողներ, Ալեքսանդրովի անվան երգի-պարի համույթի արտիստներ, դաշնային հեռուստաալիքների լրագրողներ: Ինքնաթիռում էր նաև բարերար Ելիզավետա Գլինկան, ով հայտնի է որպես բժիշկ Լիզա։
Այնտեղ են եղել նաև երկու հայեր՝ Ռուսաստանի քաղաքացիներ, գնդապետ Ա. Ի. Վահանովը և Ա. Ալեքսանդրովի անվան երգչախմբի անդամ Օ. Պ. Գեորգիյանը:
Դեկտեմբերի 26-ը ՌԴ-ում հայտարարվել է համազգային սգո օր։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ աղետի պատճառների մանրակրկիտ քննություն կիրականացվի և ամեն ինչ կարվի զոհվածների ընտանիքներին աջակցելու համար:

7or.am