Լրահոս

25.12.2016 22:11


Ինքնասպանություն Երևանում. 59-ամյա կինը Դավիթաշենում 15 հարկանի շենքից ցած է նետվել. դին հայտնաբերվել է BMW-ի վրա

Ինքնասպանություն Երևանում. 59-ամյա կինը Դավիթաշենում 15 հարկանի շենքից ցած է նետվել. դին հայտնաբերվել է BMW-ի վրա

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 31 շենքի բակում BMW մակնիշի 87 MT 087 համարանիշի ավտոմեքենայի վրա կնոջ դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ Հ․ Ա․-ն բնակվում է նույն շենքի 18-րդ բնակարանում։ Հրշեջների ահազանգով դեպքի վայր է ժամանել նաև 1-03 շտապօգնության ծառայության խումբը, քանի որ վատացել էր Հ․Ա-ի աղջկա ինքնազգացողությունը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր նույն շենքի 6-րդ հարկի բնակչուհի, 59-ամյա Հ. Ա.-ն, իսկ BMW-ն պատկանում է նույն շենքի բնակիչ Հրաչյա Մուրադյանին: Ըստ նախնական տեղեկությունների՝ Հ. Ա.-ն ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով, իսկ նշված շենքը 15 հարկանի է և իրավապահները պարզում են, թե որ հարկից է նա իրեն ցած նետել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը