Ս.թ. նոյեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել աշնանային զորակոչի կազմակերպչական հարցերին վերաբերող խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամփոփել է 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքները: Անթույլատրելի համարելով նախկինում արձանագրված թերացումների կրկնությունը' ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է աշնանային զորակոչի ողջ գործընթացի թափանցիկության ապահովումը: Զորակոչը բանակ-հասարակություն վստահության մթնոլորտում կազմակերպելու գործում Սերյան Օհանյանը առանձնահատուկ կարևորել է զանգվածային լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի դերը: Զորակոչի կազմակերպմանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Ամփոփվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն