Լրահոս

25.12.2016 23:24


Վարդենիս-Երևան երթուղին սպասարկող ավտոմեքենան մոտ 8մ սահել է դեպի ձորակը

Վարդենիս-Երևան երթուղին սպասարկող ավտոմեքենան մոտ 8մ սահել է դեպի ձորակը

Դեկտեմբերի 25-ին, ժամը 19.09-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին՝ Արեգունի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Սևան հատվածի 27-րդ կմ-ին Վարդենիս-Երևան երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 17 14 L պ/հ (վարորդ՝ 1964 թ. ծնված Գ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 8մ սահել դեպի ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը