Լրահոս

26.12.2016 10:04


Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 02.47-ի, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բարձրացել ճամփեզրի արգելապատնեշին. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի 32 OS 930 պ/հ ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 00.42-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն թաղամասից Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհին ԳԱԶել մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի 35 AX 600 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 00.28-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծեփ ռեստորանային համալիրի մոտակայքում ВАЗ-2121 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 53-րդ կմ-ին հարակից ծարածքում արգելափակումից դուրս են բերել «ВАЗ-2121» մակնիշի 515 LL 01 պ/հ ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը