Լրահոս

26.12.2016 10:00


Մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում

Մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ Մասիսի, Արտաշատի, Արմավիրի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշտարակի, Եղվարդի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Եղեգնաձորի, Վայքի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Ապարանի, Նոյեմբերյանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում, ձմեռային անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը