Լրահոս

26.12.2016 10:09


Հրդեհներ Վայքում և Մեղրիում

Հրդեհներ Վայքում և Մեղրիում

Դեկտեմբերի 25-ին` ժամը 19.18-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկում, այրվում է տան տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 2-րդ և թիվ 4-րդ տների տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.32-ին, մարվել 21.49-ին:

Այրվել է տանիքի (400 քմ ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 300 քմ:

***

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 02.45-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 4 տան տանիքում ծուխ է նկատում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.49-ին, մարվել՝ 03.20-ին:

Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 4 քմ:

***

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 00.43-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մելիք Օհանջանյան փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 6/4 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.15-ին, մարվել՝ 01.22-ին:

Այրվել են տան խոհանոցի առաստաղը (մոտ 25 քմ) և հատակը (մոտ 15 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը